Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Բժիշկ. 17 տարեկան անձը բժկական առումով սեռահասուն չէ

Բժիշկ. 17 տարեկան անձը բժկական առումով սեռահասուն չէ

Բժշկական առումով ողջամիտ որոշում է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սեքսապատալոգ Վրեժ Շահրամանյանը Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագծի վերաբերյալ, որի համաձայն առաջարկվում է կանանց և տղամարդկանց ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը: Գործող օրենսգիքի համաձայն՝ ամուսնության նվազագույն տարիքը կնոջ համար 17-ն է, իսկ տղամարդու համար ՝ 18-ը:

 

«Կրթական համակարգը 12-ամյա է, 17 տարեկան աղջիկը դեռ դպրոցական է: Այդ առումով նպատակահարամար չէ ամուսնությունը: Բացի այդ, ոչ այնքան կարևոր է տարիքը, որքան անձի հոգեբանական հասանությունը` թե անձը որքանով է պատրաստ այդ քայլը կատարելուն: Ինչպես նաև բժկական առումով 17 տարեկան անձը սեռահասուն չէ, աղջիկների ոսկրային կոնքը լիովին հասունանում է 18 տարեկանից հետո: Այս դեպքում վաղ ամուսնությունը բացասական առումով խնդիրներ կարող է առաջացնել»,- նշեց նա:

 

Գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն էլ ասաց, որ երիտասարդ առաջնածին հղիությունը (16-17 տարեկան) շատ դեպքերում կեսարյան հատումով է ավարտվում: Ըստ նրա, երբ հղիանում են վաղ տարիքում, շատ են լինում վիժման, վաղաժամ ծննդաբերության, տրավմայի ենթարկված երեխաների ծնվելու դեպքերը: Գինեկոլոգի խոսքով, հղիանալու ամենալավ տարիքը 18-30 տարեկանն է:

 

Ցանկացած մարդու մոտ, անկախ մասնագիտական բնույթից, երբ ընկնում է բուռն կենսակերպի մեջ, ժամանակի ընթացքում մոռանում է սեփական կյանքի, հանգստի մասին, կարող է ժամանակավոր նվազել սեռական կյանքը: 

Ասուլիսում նման կարծիք հայտնեց սեքսապաթալոգ Վրեժ Շահրամանյանը` կոչ անելով չմոռանալ հանգստի մասին: 

 

Գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն էլ ասաց, որ մարդիկ կարող են ունենալ ծանրաբեռնված կյանք, բայց սեքսուալ կյանքում լինել լիարժեք, օրինակ բերելով Ալեքսանդր Մակեդոնացուն, Նապոլեոն Բոնապարտին: 

 

Նա ասաց, որ այսօրվա սոցիալական վիճակը իրենց ոլորտի վրա մեծ ազդեցություն է թողնում: Առաջին հերթին, նա նշեց արտագաղթը. «Ընտանիքները բաժանվում են, տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, կանայք մնում են այստեղ: Կանայք մնում են առանց սեռական կյանքի, ինչը կարող է ծանր ազդեցություն ունենալ առողջության վրա, ծնելիությունը նվազում է: Վերադառնալով տուն` շատ հաճախ իրենց հետ վարակ են բերում»: 

 

Գինեկոլոգն ասաց, որ այժմ շատացել են սեռավարակները, ինչը նույնպես պայմանավորված է արտագնա աշխատաքով:

 

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ